Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Դավադրություն Ազգային ժողովի նախագահի դեմ

    Դավադրություն Ազգային ժողովի նախագահի դեմ

    25.01.2013| 00:20
    Ուգո Չավեսի հնարավոր իրավահաջորդ, Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությանը հաջողվել է կանխել Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելոյի և իր դեմ ուղղված դավադրությունը:
  • «Ազգային վերածնունդ» Ղարաբաղում

    «Ազգային վերածնունդ» Ղարաբաղում

    25.01.2013| 00:18
    Լեռնային Ղարաբաղի մեկ տասնյակ կուսակցություններին ավելանում է «Ազգային վերածնունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` լինելու նրանց այլընտրանքը` ինչպես վստահեցնում է նախաձեռմող խմբի անդամ Հայկ Խանումյանը, որ Ղարաբաղում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
  • Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում

    Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում

    25.01.2013| 00:16
    Հունվարի 24-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի միջոցառումների կազմակերպմանը և տեղեկացրել, որ հանրապետության նախագահի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը և հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները հետևողական աշխատանք են կատարել:
  • ԼՂ հարցը երկու նախարարների ամփոփիչ ասուլիսներում

    ԼՂ հարցը երկու նախարարների ամփոփիչ ասուլիսներում

    25.01.2013| 00:14
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին ասուլիսում ամփոփել է 2012 թ. իրադարձությունները, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` նախարարը հրապարակել է հայտնի փաստեր հակամարտության կարգավորման գործընթացից:
  • Երեք միլիոն դրամի կալանք

    Երեք միլիոն դրամի կալանք

    24.01.2013| 20:47
    Դատարանը կալանք է դրել «Ժողովուրդ» թերթի վրա` երեք միլիոնի չափով. պատճառն այն է, որ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ` իրենց պատիվն արատավորելու համար:
  • Վահագն Չախալյանն այլևս ազատության մեջ է

    Վահագն Չախալյանն այլևս ազատության մեջ է

    24.01.2013| 19:40
    Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Նա այժմ գնում է Թիֆլիս` հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդին, այնուհետև կայցելի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին:
  • Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»

    Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ. «Երկրի ղեկավարի փոփոխությունը թանկացումների ալիքը չի կարող կանգնեցնել»

    24.01.2013| 19:02
    «Ընտրություններից հետո թանկացումներ են սպասվում: Այդ թանկացումները Հայաստանում ոչ թե ալիքներ են, այլ կրում են պերմանենտ բնույթ, այսինքն՝ անընդհատ թանկանում է: Այն, որ գազը թանկանալու է, արդեն հայտնի է, և որ դրան հետևելու է որոշ ծառայությունների գների թանկացումը, դա սպասելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
  • Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»

    Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Վարչապետի փոփոխություն նույնպես հնարավոր է»

    24.01.2013| 17:35
    «Ես չեմ հավատում, որ բոլոր յոթ թեկնածուներն իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար. հիմնականում, իհարկե, այլ շահեր են հետապնդում: Դրա համար նրանք տարբեր միջոցներ են ընտրել՝ մամլո ասուլիսներ, հացադուլ և այլն»,- այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:
  • Փարիզում կհանդիպեն համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները

    Փարիզում կհանդիպեն համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները

    24.01.2013| 17:31
    Հունվարի 28-ին Փարիզում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
  • Կատալոնիայի խորհրդարանը ինքնիշխանություն է հռչակել

    Կատալոնիայի խորհրդարանը ինքնիշխանություն է հռչակել

    24.01.2013| 17:30
    Կատալոնիայի խորհրդարանը Կատալոնիան հռչակել է «ինքնիշխան քաղաքական և իրավական սուբյեկտ Իսպանիայի կազմում»: Հռչակումն ավելի շատ ձևական է, քան իրավական և նախադեպ է ստեղծում, որ Բարսելոնը Մադրիդից առանձնանալու հանրաքվե անցկացնի: